“ԱրմենՏելի” հասույթն ու բաժանորդային բազան ավելացել են 2008 թվականի երրորդ եռամսյակում

26.11.2008 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) հասույթը 2008թ. երրորդ եռամսյակում կազմել է $68.8 մլն##: Հասույթի $ 37.2 մլն-ը ապահովել է ֆիքսված հեռախոսակապը, իսկ $ 31.5 մլն-ը` բջջայինը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին վկայում է 2008թ. երրորդ եռամսյակում “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ֆինանսական եւ գործառնական գործունեության մասին հաշվետվությունը:

2008թ. երկրորդ եռամսյակի համեմատ “ԱրմենՏելի” գործառնական հասույթն ավելացել է $ 4.1 մլն-ով: “ԱրմենՏելի” բջջային կապի բաժանորդային բազան 2008թ. երրորդ եռամսյակում կազմել է 784 հազ. բաժանորդ (շուկայի 31%-ը)` երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 129 հազարով: Մեկ բաժանորդից “ԱրմենՏել” ընկերության ստացած միջին ամսեկան եկամուտը (ARPU) 2008թ. երրորդ եռամսյակում կազմել է $ 13.9` երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով $ 1.4-ով:

“ՎիմպելԿոմի” կապիտալ ծախսերը Հայաստանում 2008թ. երրորդ եռամսյակում կազմել են $ 19.1 մլն` երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով $ 1.8 մլն-ով:

Դիտում՝ 7413
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW