2022 թվականի արդյունքներով՝ Rolls-Royce-ի վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 8%-ով եւ կազմել 6021 ավտոմեքենա։Ինչպես հաղորդում է RB.ru-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, բրիտանական ավտոարտադրողին իր 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է մեկ տարում վաճառել ավելի քան 6 հազար ավտոմեքենա: Rolls-Royce-ի վաճառքների մեծ մասն ապահովել է Միացյալ Նահանգները, որտեղ վաճառվել է մեքենաների 35%-ը։ Երկրորդը բրիտանական ավտոարտադրողի համար եղել է չինական շուկան։Rolls-Royce-ն ակնկալում է, որ 2023 թվականին վաճառքները կաճեն, քանի որ արդեն ստացել է Spectre էլեկտրամոբիլի բազմաթիվ նախնական պատվերներ: Ընկերության ղեկավար Տորստեն Մյուլեր-Օտվոսը կարծում է, որ Ռուսաստանում Rolls-Royce ավտոմեքենաների վաճառքի դադարեցումը չի ազդի ընկերության արդյունքների վրա։2021 թվականին Rolls-Royce-ն իր ավտոմեքենաների ռեկորդային քանակություն է վաճառել Ռուսաստանում՝ ավելի քան 300 մեքենա՝ ավելի շատ, քան ցանկացած եվրոպական երկրում։ Tweet Դիտում՝ 9362