«Գալաքսի» խմբի մասնակցությամբ բացվել է ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը
24.12.2022 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբ

Մասնակիցների մեծամասնությունը հայկական փոքր եւ միջին բիզնեսներն են, որոնք ներկայանում են միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում:
Երկրորդ տարին անընդմեջ «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Big Christmas Market-ի գլխավոր գործընկեր:
«Ուրախ ենք մեր շարունակական մասնակցությունն ունենալ այս ցուցահանդես-տոնավաճառին` որպես գլխավոր գործընկեր: Այսօրինակ հարթակները մեծապես նպաստում են հայկական բիզնես միջավայրի ակտիվությանը Հայաստանում»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Մեր թիմն առանց որեւէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն եւ դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից եւ խթանել է տեղական արտադրության սպառմանը», - ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:
Ցուցահանդեսի հիմնական գործընկերն է «Կոլա Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը», գլխավոր հովանավորը՝ Orig Inn market ընկերությունը։
Big Christmas market with Coca-Cola 2023-ի դռները բաց են դեկտեմբերի 23-ից 27-ը, ժամը՝ 12:00-23:00-ը։ Մուտքն ազատ է։
Հանրապետության հրապարակից դեպի համալիր յուրաքանչյուր ժամը մեկ մեկնելու են անվճար ավտոբուսներ:
Ցուցահանդեսի շրջանակներում գործելու է նաեւ սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական եւ բարեգործական մի շարք կազմակերպություններ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: