Արտակ Քամալյանը կղեկավարի ԵԱՏՄ-ում ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովը

21.12.2022 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #Արտակ Քամալյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան ընդունել է կարգադրություն, որով հաստատվել է այս տարվա հունիսին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստեղծված արդյունաբերության առաջնահերթ եւ բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի եւ ներմուծման փոխարինման հանձնաժողովի կանոնակարգը։

ԵՏՀ մամուլի ծառայությունում նշել են, որ ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովը կվարի ինդուստրացման քարտեզը, ինչպես նաեւ կմշակի Միությունում ներմուծման փոխարինման զարգացման ուղղությունները։

Նոր աշխատանքային մարմնի նախագահ է դարձել ԵՏՀ Արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են արդյունաբերության, գիտության, տնտեսության, մրցակցության, տրանսպորտի, շինարարության, էներգետիկայի եւ արտաքին գործերի հարցերը կարգավորող ազգային լիազորված մարմինների նախարարների տեղակալներ։

«Մեր հանձնաժողովը համագործակցելու է Միության երկրների արդյունաբերական ձեռնարկությունների, ճյուղային միավորումների եւ առեւտրաարդյունաբերական պալատների հետ։ Սա կնպաստի ներմուծմանը փոխարինող կոոպերատիվ շղթաների կառուցմանը եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակության բարձրացմանը ներքին եւ արտաքին շուկաներում»,- ասել է Արտակ Քամալյանը։

Ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա սկզբին։

«Ակնհայտ է, որ նախ պետք է որոշենք ԵԱՏՄ-ում համագործակցության համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների ցանկը։ Կշարունակվի աշխատանքն ինդուստրացման քարտեզի լրացման եւ արդիականացման, արդյունաբերության մեջ ներմուծման փոխարինման կոնկրետ պոտենցիալ կոոպերացիոն նախագծերի ուսումնասիրության ուղղությամբ»,- նշել է ԵՏՀ նախարարը։
 

Դիտում՝ 10376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW