Դանիական Danske Bank-ը $2 միլիարդ տուգանք կվճարի ԱՄՆ իշխանություններին
14.12.2022 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudfront.net

Ինչպես գրում է Prime գործակալությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը, վկայակոչելով դատարանի նյութերը, պնդում է, որ Danske Bank-ը մոլորության մեջ է գցել ամերիկյան բանկերին՝ կապված էստոնական իր դուստր կառույցի հաճախորդների եւ բանկում կիրառվող փողերի լվացման դեմ պայքարի հետ։
«Danske Bank-ը, հանդիսանալով գլոբալ ֆինանսական հաստատություն, որի կենտրոնակայանը գտնվում է Դանիայում, ընդունել է մեղքը եւ համաձայնել $2 միլիարդ զիջել ամերիկյան բանկերի նկատմամբ Danske Bank-ի խարդախ գործողությունների վերաբերյալ ԱՄՆ հետաքննությունը կարգավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իր գործողություններով բանկը փորձում էր հասանելիություն ապահովել ամերիկյան ֆինանսական համակարգին «Danske Bank Estonia-ի բարձր ռիսկային հաճախորդների համար, որոնք բնակվում էին Էստոնիայի սահմաններից դուրս, ներառյալ՝ Ռուսաստանը»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: