Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ ժամանակավոր կարող են իրականացվել նաեւ այլ մաքսատուն-վարչություններում։Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մինչեւ 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ, պետական սահմանի Բագրատաշենի անցումային կետով ինքնաշարժ եղանակով ներմուծվող ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով մաքսային գործառնությունները, ինչպես նաեւ վերոնշյալ ապրանքային դիրքերին դասվող եւ ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով, որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները, հայտարարատուի ցանկությամբ, կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչությունում: Մինչեւ 2022թ-ի դեկտեմբերի 1-ը Բագրատաշենի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող նշված ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում:2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2023թ-ի փետրվարի 1-ը ներառյալ Գոգավանի անցումային կետով բեռնարկղով ներմուծվող նշված ապրանքային դիրքերին դասվող տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հայտարարատուի ցանկությամբ կարող են իրականացվել նաեւ ՊԵԿ Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում: Tweet Դիտում՝ 4113