«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» 25-րդ Հեռուստամարաթոն-ի շրջանակում Evocabank-ը 10 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:Հեռուստամարաթոնը մեկնարկել է Հայաստանում, այնուհետեւ շարունակվել Լոս Անջելեսում:Ինչպես հայտնել են Evocabank-ից, բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին եւ հասարակական նախաձեռնություններին:Նշվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակը համահայկական ցանցի ստեղծումն է, որը Հայաստանին, հայությանն ու աշխարհին շարունակաբար կհարստացնի նորարարական գաղափարներով ու ծրագրերով` ստեղծելով զարգացման իրական հնարավորություն։2022-2023թթ.-ին Հիմնադրամի ջանքերն ուղղվելու են Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը՝ ենթակառուցվածքների, բնակարանաշինական, առողջապահական, կրթական, սոցիալական, վերականգնվող էներգիայի, մշակութային եւ այլ ծրագրերին: Tweet Դիտում՝ 2736