ՄՊՀ. Ձեռնպահ մնալ «Սեւ ուրբաթ»-ի ժամանակ կիրառվող զեղչերին առնչվող խախտումներից

23.11.2022 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #Սեւ ուրբաթ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սեւ ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի եւ այլ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

ՄՊՀ-ից հիշեցնում են, որ հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի եւ այլ ակցիաների համար:

Ըստ այդմ՝

•    Ապրանքի կամ ծառայության գինը զեղչվում է նախորդ ամսվա միջին գնից,
•    ակցիա իրականացնողն ապահովում է միջին եւ զեղչված գների միաժամանակյա տեսանելիությունը սպառողի համար,
•    միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչը կիրառվում է ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն 1/5-րդի նկատմամբ: Օրինակ՝ եթե հայտարարվում է 20-70% կամ մինչեւ 70% զեղչ 100 ապրանքի համար, դրանցից առնվազն 20-ը պետք է զեղչվի 70%-ով,
•    զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման առավելագույն ժամկետը 3 ամիս է,
•    ակցիա իրականացնողը չի կարող ապրանքի հետ նվեր տալ՝ միաժամանակ տվյալ ապրանքի գնի այնպիսի բարձրացում իրականացնելով, որով նվերի գինը մասնակի կամ ամբողջությամբ կներառվի այդ գնի մեջ,
•    նոր պահանջներ են սահմանվել նաեւ ակցիաների իրազեկման համար, մասնավորապես, պարտադիր պետք է նշվի ակցիայի բնույթը, մեկնարկի եւ ավարտի օրերը եւ այլն, իսկ ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ եւ ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավելի լինել:

Oրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով:
Դիտում՝ 2869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW