Աշխարհի չորս երկրներում եռանիշ գնաճ է արձանագրվել

21.11.2022 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գնաճ # Զիմբաբվե #Լիբանան
Ընթացիկ տարվա սեպտեմբերին տարեկան գնաճն ամենաբարձրը եղել է Զիմբաբվեում, Լիբանանում, Վենեսուելայում եւ Սուդանում, հետեւում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկներից։

Հետազոտությունն իրականացրել՝ հիմնվելով 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։ Վերջնական ընտրանին ներառել 155 պետություն, որոնք նոյեմբերի կեսին բացահայտել են սեպտեմբեր ամսվա տվյալները: Երկրները ներկայացրել են աշխարհի յոթ տարածաշրջան։

Աշխարհում ամենաբարձր գնաճը գրանցվել է Զիմբաբվեում՝ 280,4%։ Այն սկսել է արագանալ ձմռան վերջից, իսկ մինչեւ սեպտեմբեր արագացել է 4,6 անգամ։

Երկրորդ տեղում Լիբանանն է, որտեղ գնաճը հասել է 162,47%-ի։ Այնուամենայնիվ, տարեսկզբից այն դանդաղել է 1,4 անգամ։

157,4% ցուցանիշով Վենեսուելան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում, թեեւ անցած տարվա վերջից այնտեղ գնաճը դանդաղել է 4,4 անգամ։ Այս ցուցանիշով աշխարհում չորրորդը Սուդանն է՝ 107% գնաճով:

Գնաճի բարձր տեմպեր են գրանցվել նաեւ Թուրքիայում՝ 83,5%, Արգենտինայում՝ 83%, եւ Շրի Լանկայում՝ 73,7%։

Եվրոպական մայրցամաքում սեպտեմբերին ամենաբարձր գնաճը գրանցվել է Մոլդովայում՝ 34%։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 24,6%, իսկ երրորդը՝ Լիտվան, որը 24,1% գների աճով առաջատարն է ԵՄ երկրների շրջանում։
Դիտում՝ 4249
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW