Շուրջ 433 մլն տուգանք՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ

02.11.2022 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ինտերնետ շահումով խաղ #տուգանք
Գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսեւորումներով անբարեխիղճ մրցակցության համար ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող 3 ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել:

««Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արեւմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» եւ «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձեւով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն: Նաեւ ակցիաների շրջանակում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության եւ հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով»,- ասված է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրությունում:

Նշվում է, որ Հանձնաժողովի որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի եւ «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի եւ 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։
Դիտում՝ 3168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW