ԿԲ. 2023 թ.-ին Հայաստանում կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ

31.10.2022 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Հայաստան #գնաճ #տնտեսական աճ
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ այս տարի տնտեսական աճը բավականին բարձր է եղել:

«Այս տարվա համար ԿԲ-ն 12,9% տնտեսական աճ է կանխատեսել:

Մեր կանխատեսումների համաձայն՝ մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի մի փոքր ցածր, քան կառավարության կողմից կանխատեսված 7%-ն է: Ակնկալում ենք՝ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,- ԱԺ–ում 2023 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է Մարտին Գալստյանը:

Խոսելով գնաճի մասին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ Հայաստանում այն հասել է 9,9% մակարդակի, որը հավասար է Եվրամիության երկրների գնաճին:

«Բավականին մտահոգիչ իրավիճակ է այն առումով, որ երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք բավականին նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա:

Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին»,- նշել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 3708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW