Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնել են, որ շահառու ընտանիքներին տրամադրվել է 75,000-ից 181,000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով: «Համապատասխանաբար՝ 1 անձից բաղկացած ընտանիքին տրվել է՝ 75,000 ՀՀ դրամ, 2 անձից բաղկացած ընտանիքին՝ 107,500 ՀՀ դրամ, 3 անձից բաղկացած ընտանիքին ՝ 132,000 ՀՀ դրամ, 4 անձից բաղկացած ընտանիքին՝ 156,500 ՀՀ դրամ, 5 եւ ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181,000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:Ընդհանուր առմամբ, տրամադրվել է 12 720 500 ՀՀ դրամի աջակցություն: Tweet Դիտում՝ 3125