ԱրարատԲանկն ու «4090» հիմնադրամը` հանուն պատերազմի մասնակիցների կրթության

25.10.2022 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«4090» հիմնադրամ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը ձեռք ձեռքի՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության եւ կրթության իրավունքի իրացման։  

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։ Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ info@4090foundation.am:

Համերգը կազմակերպվելու է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ նվագախմբի կատարմամբ եւ «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։

ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով եւ կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։  

««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ եւ ամենասպասված միջոցառումն է, որը եւս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին եւ լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաեւ ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱրարատԲանկի, որոնց համար կրթությունը կարեւոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը։

«Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որեւէ նախաձեռնություն։ Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ եւ ազգանվեր նախաձեռնության իրականացման մեջ։ Եվ առհասարակ, պետք է կրթենք եւ կրթվենք օր առաջ, ժամ առաջ եւ րոպե առաջ՝ հանուն գիտահեն եւ, հետեւաբար, հզոր պետության»,- նշել է ԱրարատԲանկի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

«4090 Բարեգործական» հիմնադրամի մասին

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։

Ավելին՝ https://www.4090foundation.am/

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Միայն հաջողակ ու կայացած ընկերությունն ունի աշխարհն ավելի լավը դարձնելու սոցիալական պատասխանատվություն։

ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը թիրախավորում է կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ապագայի բարեկեցության հիմքն է։ Կարեւորելով նաեւ ազգային մտածողությունը՝ համոզված ենք, որ մենք՝ որպես ազգ, պետք է յուրովի նախանշենք մեր սեփական ուղին։

Մեզ հետաքրքրում են մեր վաղվա օրվան, հաղթանակներին, հաջողություններին միտված ազգանպաստ ծրագրեր։ Ուստի, ԱրարատԲանկի՝ մինչ օրս իրականացված ծրագրերը միտված են մեր հասարակությունը ավելի կրթված ու բարեկեցիկ, իսկ պետությունը ավելի հզոր դարձնելուն։

Ավելին՝ www.araratbank.am
Դիտում՝ 14329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW