Երեւանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ ձեւով:Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների գծով պարտավորությունները քաղաքացիները կարող են իրականացնել առցանց՝ www.Yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում, ինչպես նաեւ հետեւյալ բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking).«Կանխիկ եղանակով պարտավորությունների դիմաց վճարումը կարելի է իրականացնել Երեւանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում եւ վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաեւ բանկերի սպասարկման գրասենյակներում»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4992