«Գազպրոմբանկ»-ը լքում է Շվեյցարիայի ֆինանսական շուկան

10.10.2022 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմբանկ» #Gazprombank (Switzerland)
«Գազպրոմբանկ»-ի խմբի մեջ մտնող Gazprombank-ի (Switzerland) տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքը Շվեյցարիայի ֆինանսական շուկայում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով շվեյցարական բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են բանկում, որոշումը կայացվել է հնարավոր զարգացման ռազմավարության խորը վերլուծության արդյունքում՝ ֆինանսական շուկայի վերահսկողության շվեյցարական մարմնի (Financial market supervisory authority, FINMA) հետ սերտ համագործակցությամբ:

Gazprombank-ի (Switzerland) գոյություն ունեցող նախագծերը, որոնք հիմնականում վերաբերում են առեւտրային եւ արտահանման ֆինանսավորման ոլորտներին, առաջիկա ամիսներին փուլ առ փուլ կդադարեցվեն կամ կփոխանցվեն գործընկեր բանկերին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմբանկ»-ը որոշել էր ուսումնասիրել շվեյցարական իր ստորաբաժանման՝ Gazprombank-ի (Switzerland) հետագա գործունեության ռազմավարական հնարավոր տարբերակները։ Հուլիսին բանկը տեղեկացրել էր, որ այդ տարբերակները ներառում են շվեյցարական «դուստր» կառույցի առանձին ակտիվների կամ ամբողջ բիզնեսի հնարավոր վաճառքը:

«Գազպրոմբանկ»-ի շվեյցարական «դուստրը» կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ավանդական բանկային պրոդուկտներ: 2020 թվականի հոկտեմբերին այն թույլտվություն էր ստացել FINMA-ից՝ գործարքներ իրականացնելու կորպորատիվ եւ ինստիտուցիոնալ հաճախորդների կրիպտոհաշիվներով: Ենթադրվում էր, որ այդ պահից սկսած բանկը հաճախորդներին կարող էր մատուցել կրիպտոարժույթը պահելու, ինչպես նաեւ այն ֆիատ փողի փոխարկելու ծառայություններ։
Դիտում՝ 8928

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW