Fly Arna-ն առաջարկում է ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն

07.10.2022 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հրավիրում է երիտասարդներին միանալ իր աճող թիմին՝ ձեռք բերելով բորտուղեկցորդի մասնագիտություն:

Նախնական փուլը հաղթահարած հավակնորդները Հայաստանում տեսական դասընթացներին մասնակցելուց հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնող  AirArabia ավիաընկերության կենտրոնական գրասենյակ՝ գործնական պարապմունքների եւ ուսուցողական թռիչքներին մասնակցելու համար:

«Երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելուց եւ երկու նոր ուղղություն գործարկելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մեր թիմը։ Փնտրում ենք աշխույժ երիտասարդների, որոնք ոչ միայն ձեռք կբերեն նոր մասնագիտություն, այլեւ ազգային ավիափոխադրողի թեւերի վրա կբացահայտեն աշխարհը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը:
Դիտում՝ 20587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai