Եվրահանձնաժողովը, Կիեւը եւ ՀԲ-ն գնահատել են Ուկրաինայի վերականգնման արժեքը

09.09.2022 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՀ #ՀԲ #Ուկրաինա
Եվրահանձնաժողովը (ԵՀ), Կիեւի իշխանությունները եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) գնահատել են Ուկրաինայի վերականգնման արժեքը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է երեք կողմի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՀ կայքում։

Ըստ հաշվարկների, Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է $349 միլիարդ:

«Ուկրաինայի կառավարությունը, Եվրահանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը գործընկերների հետ միասին գնահատում են Ուկրաինայի վերակառուցման եւ վերականգնման ընթացիկ արժեքը $349 միլիարդ:

Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին այս թիվը կաճի, քանի որ պատերազմը շարունակվում է»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ հունիսի 1-ին վնասը գնահատվում էր $97 միլիարդ:
Դիտում՝ 9689

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW