«Մի դրամի ուժը». 4․676․836 դրամ է փոխանցվել «Հերոսների վերականգնողական քաղաքին»

08.09.2022 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #«Մի դրամի ուժը»

IDBank-ի եւ Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4․676․836 դրամ, փոխանցվել է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։


IDBank բանկից հայտնում են, որ ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարել են՝ հաջորդ շահառուն «4090» հիմնադրամն է, որին էլ կուղղվի սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ողջ գումարը:

«4090» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմների մասնակից այն հերոսներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտներին, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

«4090» հիմնադրամի տնօրեն Իրինա Փահլեւանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը շատ կարեւոր է հիմնադրամի համար հատկապես նոր ուսումնական տարվա սկզբին, քանի որ նախորդ տարվա համեմատ այս տարվա շահառուների թիվը գրեթե կրկնապատկվել է, ու յուրաքանչյուր դրամ էական նշանակություն ունի։ Բացի այդ, մինչ օրս հիմնադրամի հիմնական բարերարները եղել են անհատները, իսկ այս նախաձեռնությունը համագործակցության լավ սինթեզ է, քանի որ կորպորատիվ գործընկերության հետեւում կանգնած են հազարավոր մեր հայրենակիցները։

Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման եւ վերապատրաստումների իրականացումն է։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ այսօր, առավել, քան երբեւէ կարեւոր է հատկապես կրթության մեջ ներդրում անելը։

««4090» հիմնադրամի գործունեությունն այս առումով անչափ գնահատելի է, որովհետեւ այն կրթավճարներ է տրամադրում պատերազմով անցած մարդկանց, որոնց համար կրթությունը հայրենիքում ապրել շարունակելու գրավականն է այս պահին։ Ինչպես գիտեք, կրթությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից է, բայց 4090-ին աջակցելը կրկնակի պարտավորեցնող է, քանի որ հնարավորություն ունենք շնորհակալություն հայտնել հայրենիքի պաշտպաններին` չնայած բոլոր դժվարություններին իրենց ապագան մեր երկրի հետ կապելու համար։ Կարեւոր է, որ պատերազմի միջով անցած մեր հայրենակիցները կարողանան ստանալ պատշաճ կրթություն եւ այդ ճանապարհին խոչընդոտների չհանդիպեն», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել շուրջ 12000 կետում, 900 առցանց խանութում, ինչպես նաեւ համակարգում առկա 400+ ծառայության դիմաց»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

«Մի դրամի ուժն» արդեն հատել է 95 մլն-ի սահմանը։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 15660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW