Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–հուլիսը 2021թ․ հունվար–հուլիսի համեմատ:Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.0%–ով: Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -9.1%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 16.4%–ով:Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից Աճել են․- սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.1%-ով,- այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 82.2%-ով, - հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 27.6%-ով, - խմիչքների արտադրության ծավալը՝ 1.6%–ով, - ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 6.6%-ով,- պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 41.9%-ով, - հագուստի արտադրության ծավալը՝ 6.3%–ով,- կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 28.5%-ով, - փայտանյութի մշակում՝ բացի կահույքից, աճել է 61.6%–ով, - պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 7.7%-ով, - մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է 40.9%-ով,- կահույքի արտադրության ծավալը՝ 22.1%-ով։ Կրճատվել են․- քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ -15.5%–ով,- էլեկտրական սարքավորանքի արտադրությունը՝ -4.0%-ով, - ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝-0.9%-ով, դեղագործական արտադրանքի արտադրությանը՝ -5.4%-ով,- մեքենաների եւ սարքավորանքի նորոգումը՝ -11.2%-ով: Tweet Դիտում՝ 2260