Վրաստանի կառավարությունը նախաձեռնում է կրիպտոարժույթների կարգավորումը

30.08.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#PSD2 #CRD #VASP
Վրաստանի կառավարությունը հաստատել է ֆինանսական հատվածի նորացված իրավական բազան, որը կարգավորում է թվային բիզնեսի եւ կրիպտոարժույթների առեւտրի ոլորտը։

Փոխվարչապետ Լեւան Դավիթաշվիլին ասել է, որ օրինագծերի փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան, փոփոխությունները նախատեսվում է ընդունել աշնանային նստաշրջանում։

Նա բացատրել է, որ դրանք նախատեսում են ազգային օրենսդրության մերձեցում ԵՄ երեք կարեւոր դիրեկտիվների հետ՝ «Հարկային ծառայությունների դիրեկտիվ» (PSD2), «Կապիտալ պահանջների դիրեկտիվ» (CRD) եւ «Վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող դիրեկտիվ» (VASP):

Վերջինս նախատեսում է թվային ակտիվների առեւտրով զբաղվող անձանց իրավական կարգավիճակի տրամադրում, ինչպես նաեւ նրանց պարտավորությունների եւ իրավունքների սահմանում։ Դա թույլ կտա կանխել կրիպտոարժույթների օգտագործումը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման համար:

Ինչպես նշել է Դավիթաշվիլին, VASP օրենսդրությունը Վրաստանում կրիպտո արդյունաբերության կայուն կարգավորման ուղղությամբ ձեռնարկված ամենակարեւոր քայլերից մեկն է։
Դիտում՝ 9215

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW