Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով

26.08.2022 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան #գործարար համաժողով
Սեպտեմբերի 1-ին Երեւանում կկայանա հայ-իրանական գործարար համաժողով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ իրանական ընկերությունները փնտրում են գործընկերներ գորգագործության, սննդի արդյունաբերության, կոշիկի արտադրության ոլորտներում, ինչպես նաեւ շինանյութեր արտադրող ընկերություններ։

«Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։

Հայտերն ուղարկել մինչեւ օգոստոսի 30-ը ժ․ 17։00 smakhshikyan@mineconomy.am էլ․ հասցեին։

Միջոցառումը կանցկացվի ժամը 15։30-ին, «Ani Plaza Hotel» հյուրանոցի Անի սրահում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 6221

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW