Հուլիսին Վրաստան է այցելել շուրջ 104 հազար Հայաստանի քաղաքացի
10.08.2022 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ citron.ge

Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2021 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 427%։ Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, 2019 թվականի հուլիսին Վրաստան է եկել գրեթե 27 տոկոսով ավելի Հայաստանի քաղաքացի՝ 141,6 հազար։
Ռուսաստանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել այն երկրների շարքում, որտեղից զբոսաշրջիկներ են գալիս Վրաստան։ Հուլիսին Վրաստան է այցելել մոտ 157 հազար Ռուսաստանի քաղաքացի։ 2021 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 525%։ Մինչեւ նախահամաճարակային շրջանը՝ 2019 թվականի հուլիսը, Վրաստան է եկել ընդամենը 159 հազար ռուսաստանցի, որն ավելի է 1,5 տոկոսով։
Երրորդ տեղում Թուրքիան է՝ մոտ 96 հազար այցելուով: 2021 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 173%։ Տարբերությունը նախահամաճարակային շրջանի հետ գրեթե 39% է։
Ընդհանուր առմամբ, Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրության համաձայն, հուլիսին Վրաստան է ժամանել ավելի քան 718,4 հազար միջազգային այցելու: 2021 թվականի համեմատ աճը կազմել է 176,7%։ 2019 թվականի նախահամաճարակային տարվա համեմատ՝ հոսքն առայժմ վերականգնվել է մոտ մեկ երրորդով։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: