Օգոստոսի 7-ին ներհանրապետական գնացքներով անվճար երթեւեկել է շուրջ 2700 ուղեւոր

08.08.2022 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #անվճար երթեւեկ #ուղեւոր
Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության  էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղեւոր:

«Ամենապահանջված երթուղիներն էին Երեւան-Գյումրի-Երեւանը եւ Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղեւոր, իսկ Սեւանա լճի լողափեր՝ 1092 ուղեւոր»,- ասված է ՀԿԵ հաղորդագրության մեջ:

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթեւեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երեւան-Գյումրի-Երեւան էքսպրեսների:
Դիտում՝ 6477

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW