Forbes Media-ն դիտարկում է իր բիզնեսը վաճառելու հնարավորությունը՝ առնվազն $630 միլիոնով, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով The New York Times-ի (NYT) զրուցակիցներին։Սա այն գնահատումն է, որը ընկերությունը հայտարարել էր, երբ ծրագրում էր այս տարի մուտք գործել բորսա, սակայն հետո չեղարկեց բաժնետոմսերի տեղաբաշխման գործարքը:Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան մեդիա հոլդինգների շրջանում շրջանառվել է Citigroup-ի կողմից պատրաստված հրատարակության ֆինանսական ցուցանիշները նկարագրող փաստաթուղթը։ Դրանում նշվում է, որ 2021 թվականին Forbes-ը ստացել է ավելի քան $200 միլիոնի եկամուտ եւ ավելի քան $40 միլիոնի շահույթ:1917 թվականին հիմնադրված Forbes ամսագիրը է հայտնի է մեծահարուստ գործարարների իր վարկանիշով։ 2021 թվականին Forbes-ը հայտարարել էր, որ իր հրապարակումներում, միջոցառումների ընթացքում եւ մարքեթինգային նախագծերում անդրադարձել է ավելի քան 150 միլիոն մարդու: Forbes ընտանիքը 2014 թվականին վաճառել էր բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հոնկոնգում տեղակայված Integrated Whale Media Investments ընկերությանը։ Գործարքի ընթացքում Forbes Media-ն այն ժամանակ գնահատվել էր $475 միլիոն։ Բաժնետոմսերի մինորիտար փաթեթը նախկինի պես պատկանում է Forbes ընտանիքին, իսկ Integrated Whale Media Investments-ը տնօրինում է ընկերության բաժնետոմսերի մեծամասնությանը:Forbes-ը տարեկան ութ անգամ տպագիր ամսագիր է հրատարակում Միացյալ Նահանգներում։ Այն ունի 45 լիցենզավորված տեղական տարբերակ 76 երկրում: Ռուսաստանում ամսագիրը լույս է տեսնում 2004 թվականի ապրիլից։ Tweet Դիտում՝ 6056