ՎՏԲ-Հայաստան բանկը մտադիր է պատասխանատվության կանչել Հրանտ Բագրատյանին
23.10.2008 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկն այսօր հայտարարել է, որ մտադիր է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին## պատասխանատվության ենթարկել:
“ՎՏԲ-Հայաստան բանկը տեղեկացնում է, որ Հրանտ Բագրատյանի վերջին շրջանի մի շարք հրապարակումներում պարունակվում են բանկի եւ նրա ղեկավարության պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Այդ կապակցությամբ բանկը ձեռնարկելու է իր օրինական շահերը պաշտպանելու եւ Հրանտ Բագրատյանին պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված բոլոր հնարավոր քայլերը”,- այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ մամլո ծառայությունում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: