Ֆասթ Կրեդիտը գործարկել է էլեկտրոնային աճուրդի կայք
01.08.2022 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆասթ Կրեդիտ






Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկությունն եւ մատչելիությունը, ինչպես նաեւ ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդների առավել լայն շրջանակի համար: Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն եւ հարմարավետություն։
Գրանցվելով կայքում՝ օգտատերերը կկարողանան մասնակցել աճուրդներին եւ ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։ Աճուրդային գործընթացին մարդկային որեւէ միջամտություն չկա:
Աճուրդի մասնակիցները կարող են տեսնել ոսկյա իրերը ոչ միայն կայքում, այլեւ ք․Երեւան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակում, որտեղ մասնագետները կպատասխանեն նաեւ նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաեւ կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։
Աճուրդի կենտրոնն աշխատում է բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից մինչեւ 17։00-ն։ Էլեկտրոնային աճուրդի կայքի հղումներն են՝ https://fcachurd.am/ եւ http://www.fcauction.am/ ։
Կայքում գրանցվելու մասին վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: