ՀՀ բանկերը շուրջ 10%-ով ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերը
26.07.2022 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Aaron Geddes

2022թ. երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 4.76 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 17.1%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 18-րդն է:
Ակբա բանկը 4.15 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2021թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 3.02 մլրդ դրամ): Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 37.6%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 21-րդն է:
Ակբա բանկին հաջորդում են Արդշինբանկը՝ 3.65 մլրդ դրամ (24-րդ տեղ, աճ՝ 89.1%), Ինեկոբանկը՝ 3.02 մլրդ դրամ հարկերի ծավալով (32-րդ տեղ, անկում՝ 10.4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 2022թ. պետբյուջե վճարելով 2.66 մլրդ դրամ հարկ (42-րդ տեղ, աճ՝ 6.5%)։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.
Կոնվերս Բանկը՝ 2.24 մլրդ դրամ (53-րդ տեղ, աճ՝ 102.5%),
Արմսվիսբանկը՝ 2.21 մլրդ դրամ (55-րդ տեղ, աճ՝ 19.1%)
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 1.97 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ՝ 10.7 %),
Հայէկոնոմբանկը՝ 1.73 մլրդ դրամ (76-րդ տեղ, անկում՝ 28.1%),
IDBank-ը՝ 1.24 մլրդ դրամ (95-րդ տեղ, անկում՝ 19.5%),
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 1.22 մլրդ դրամ (96-րդ տեղ, աճ՝ 8.9%),
ԱրարատԲանկը՝ 1.18 մլրդ դրամ (99-րդ տեղ, աճ՝ 2.9%),
Յունիբանկը՝ 1.05 մլրդ դրամ (111-րդ տեղ, անկում՝ 6.8%)
Evocabank-ը՝ 0.77 մլրդ դրամ (151-րդ տեղ, աճ՝ 132.8%),
Մելլաթ Բանկը՝ 0.62 մլրդ դրամ (194-րդ տեղ, աճ՝ 29.4%),
Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.44 մլրդ դրամ (276-րդ տեղ, անկում՝ 13.8%),
Այվազյան Աննա
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: