Ալեքսեյ Լիխաչով. «Ռոսատոմ»-ը շահագրգիռ է համագործակցել ՀՀ կառավարության հետ

12.07.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ալեքսեյ Լիխաչով #Ռոսատոմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանն ասել է, որ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ունի հարուստ օրակարգ, իսկ «Ռոսատոմ»-ն ատոմային էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության հիմնական գործընկերն է:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել կորպորացիայի դերը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման գործում եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում եւս արդյունավետ կլինի:   

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմ» կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին եւս արդյունավետ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 5892

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW