Կարգելվի ՀՀ-ից անասունների, ոչխարների, ձիերի անմշակ կաշվի արտահանումը
07.07.2022 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /


Արգելքը պայմանավորված է ՀՀ-ի համար կարեւոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու եւ հումքային բազայով ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու եւ տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը: Ներկայում Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ եւ հումքային բազայի հնարավորությունները դեռեւս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Որոշման ընդունումը հնարավորություն կտա ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում, կնպաստի երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: