Ողբերգական դեպք է տեղի ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում

06.07.2022 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Աշտարակ #պայթյուն
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում առավոտյան տեղի է ունեցել պայթյուն, ներկայում դեպքի վայրում աշխատում են համապատասխան մասնագետները:

«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետեւանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին եւ հարազատներին, կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 5167

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW