Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան բանկը” հերքել է իրացվելիության հետ կապված որեւէ խնդրի առկայության մասին հայտարարությունները## եւ զարմանքն է արտահայտել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի “անպատասխանատու հայտարարությունների” առնչությամբ:“ՎՏԲ-Հայաստան բանկի” մամլո ծառայությունում այդ մասին ասել են` ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով նախկին վարչապետի վերջին հայտարարությունները: “Վերջին օրերին մամուլում հայտնվել են “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի մասին հրապարակումներ, որոնք հիմնված չեն իրական թվերի, փաստերի եւ իրադարձությունների վրա, այլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անձնական հերյուրանքներն են: “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ մամլո ծառայությունը պաշտոնապես հերքում է տարածված տեղեկատվությունն այն մասին, իբր բանկն ունի իրացվելիության խնդիրներ եւ իր զարմանքն է արտահայտում այս թեմայի շուրջ Բագրատյանի անպատասխանատու հայտարարությունների վերաբերյալ:Դրա հետ մեկտեղ Բագրատյանին պետք է հայտնի լիներ, որ “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ն ՎՏԲ խմբի կազմում ունիվերսալ դուստր բանկ է եւ ոչ թե ՎՏԲ բանկի մասնաճյուղ (ինչպես պնդում է վերջինս): Իրականությանը չեն համապատասխանում նաեւ հռետորի “ՎՏԲ բանկ” ԲԲԸ-ի եւ “Թեղուտ” ՓԲԸ-ի միջեւ $ 250 մլն-ի վարկային գործարքի մասին (վերջինիս կարծես սխալմամբ Բագրատյանն անվանում է “Վալեքս” կազմակերպություն) մեկնաբանությունները: “Թեղուտ” ընկերությունը որեւէ խնդիր չունի գործարքով նախատեսված միջոցների վերադարձման հետ: Հրապարակումներում տեղ են գտել նաեւ այլ փաստերի կոպիտ խեղաթյուրումներ, եւ մենք, դժբախտաբար, արձանագրում ենք, որ “ՎՏԲ-Հայաստան բանկը” ստիպված է հերքել մտացածին եւ անհիմն հայտարարություններ”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել են բանկի մամուլի ծառայությունում: Tweet Դիտում՝ 6055