ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2023 թվականին եւ հաջորդող երկու տարվա հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը:Նրա խոսքով՝ սա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման եւ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում:«Մեր նախնական գնահատականով՝ հարկաբյուջետային քաղաքականության բարձրացման ցուցանիշերն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022թ.-ի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում: Մասնավորապես՝ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է եւ չի գերազանցի ՀՆԱ 60%-ը՝ սահմանված 60,2%-ի փոխարեն: Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23,4%-ը, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին եւ ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3%-ը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:Նա նշել է, որ այս տարվա 5 ամսվա արդյունքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10,2%, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ՝ ՀՆԱ 7% աճով: Tweet Դիտում՝ 2194