Հավաքագրվել է $125.000. Արցախում Երեխայի եւ ընտանիքի կենտրոն կբացվի

27.06.2022 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՔՈԱՖ #Արցախ
Ստեփանակերտում Երեխայի եւ ընտանիքի կենտրոն հիմնելու նպատակով ՔՈԱՖ-ի 12-րդ ամենամյա ամառային ֆոնդհայթայթման երեկոյին հավաքագրվել է $125.000:

16 տարվա ընթացքում ՔՈԱՖ-ի երեխայի եւ ընտանիքի ծառայությունները սոցիալական աշխատանքի, հոգեբանական ու լոգոպեդական ծառայություններ է մատուցել, մանկան զարգացման ծրագրեր առաջարկել ավելի քան 20 գյուղի 6500-ից ավելի երեխայի, հայտնում են ՔՈԱՖ-ից:

«Երեխաների կրթությանը եւ մտավոր զարգացմանը նպաստելով՝ ՔՈԱՖ-ը ձգտում է իր դրական ազդեցությունն ունենալ մի ողջ սերնդի անձնական ու մասնագիտական աճի վրա: Այս տարվա ամառային ֆոնդհայթայթման երեկոյի առատաձեռն նվիրատուների աջակցությամբ կկարողանանք Արցախում կրթության ու զարգացման հնարավորություններ տալ ավելի քան 250 հոգու»,- ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:
Դիտում՝ 2500

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW