Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 10.2%-ով

27.06.2022 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #տնտեսական ակտիվության ցուցանիշ
2022թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 10.2%-ով, իսկ 2022թ. մայիսի ցուցանիշը, 2021թ. մայիսի համեմատ, ավելացել է 13%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 2.7%-ով, շինարարության ծավալը՝ 11.4%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 8.9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 24.9%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 13.1%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 7.7% եւ 9.6%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 36.6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 27.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 42.2%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 2516
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW