ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներով ընկերությունները ներկայացրել են առկա խնդիրները

09.06.2022 | 09:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համբարձում Մաթեւոսյան #«Էնթերփրայզ Արմենիա»
Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը հունիսի 8-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձեւաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լեւոն Օհաննեսյանը, այլք:

Փոխվարչապետ Մաթեւոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները։
Դիտում՝ 2981

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW