Ֆլայ Արնա (Fly Arna) հայկական ազգային ավիաուղիների օդանավի անձնակազմի երկրորդ խումբն ավարտել է տեխնիկական եւ հաճախորդների սպասարկման դասընթացը:«Շրջանավարտների երկրորդ խումբը բաղկացած է անձնակազմի 20 անդամից, որոնք ավարտել են տեսական եւ գործնական բազմակողմ դասընթաց եւ վերապատրաստում: Ֆլայ Արնայի գործարկմանն ընդառաջ վերապատրաստման փուլում են անձնակազմի եւս մի քանի խումբ։ Անձնակազմի ուսուցման ավարտից հետո Ֆլայ Արնան կսկսի գործունեությունը լիովին պատրաստված եւ որակավորված անձնակազմով»,- ասված է Ֆլայ Արնայի հաղորդագրության մեջ:«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ընկերությունը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունն է: Tweet Դիտում՝ 13435