Բացվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” օպերացիոն կենտրոնը

27.09.2008 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Մալխասյանց 12ա հասցեով բացվել է “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” օպերացիոն կենտրոնը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով բացման արարողությանը, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերն ասել է, որ կենտրոնն իրականացնելու է բանկի մասնաճյուղերի օպերացիոն աշխատանքները` թույլ տալով վերջիններին ավելի շատ ժամանակ տրանադրել հաճախորդների հետ տարվող աշխատանքին:

Կենտրոնը կապի մեջ է լինելու ողջ աշխարհում HSBC խմբի բանկերի հետ: Կենտրոնում նաեւ աշխատելու են Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում HSBC բիզնես-միավորների համար միասնական ծրագրային ապահովման մշակողները:

Կենտրոնի տարածքը կազմում է 1800 քառակուսի մետր եւ այն “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” խոշորագույն գրասենյակն է:

Բացման արարողությանը ներկա գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” հաջողություններն էական նշանակություն ունեն Հայաստանի բանկային համակարգի համար, քանի որ HSBC առաջին հեղինակավոր ֆինանսական կառույցն էր, որը մտավ Հայաստանի բանկային ոլորտ:

Վարչապետը հույս է հայտնել, որ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” հաջողությունները որպես խթան կծառայեն այլ խոշոր ֆինանսական ինստիտուտների համար:

Դիտում՝ 10572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW