«Մեղրի» եւ «Արաս» տնտեսական գոտիների միջեւ հուշագիր է ստորագրվել

12.05.2022 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Արզումանյան #«Մեղրի» ԱՏԳ #«Արաս» ԱՏԳ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այսօր Երեւանում կայացած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ ասել է, որ Հայաստանում 2021 թվականին գրանցվել է իրանական կապիտալի մասնակցությամբ 6 363 ձեռնարկություն։

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար կազմել է $140․24 մլն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,4%-ով»,- նշել է նա։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանն էլ ասել է, որ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանում ստեղծված են լայն հնարավորություններ հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու համար՝ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ շուկաներ արտահանելու նպատակով, որտեղ առկա է ապրանքների մեծ պահանջարկ։

Արսեն Ավագյանը տեղեկացրել է, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում գործում է առեւտրական կցորդի գրասենյակը, որը գործարարներին կարող է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանում ներդրումներ կատարելու կամ ձեռնարկություններ հիմնադրելու վերաբերյալ, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել գործարար կապերի հաստատման հարցում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ համաժողովի ընթացքում «Մեղրի» եւ «Արաս» տնտեսական գոտիների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է «Արաս» ԱՏԳ-ում աշխատող իրանցի ներդրողներին հնարավորություն ընձեռել հեշտ մուտք գործել «Մեղրի» ԱՏԳ, իսկ հայ գործարարներին՝ «Արաս» ԱՏԳ-ի միջոցով հեշտ մուտք գործել իրանական շուկա։
Դիտում՝ 3378
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW