Արտասահմանյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են հանգեցնել երկրում կրիպտոարժութային ակտիվների ժողովրդականության աճին։ Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած զեկույցում՝ նվիրված աշխարհում կրիպտոարժույթների օգտագործմանը։«Ռուսաստանում կրիպտոարժութային ակտիվները ժողովրդականություն են վայելում մասամբ ինստիտուտների նկատմամբ անվստահության ու համեմատաբար մեծ թվով փորձառու ծրագրավորողների եւ տնտեսական ու ներդրումային ավելի քիչ հնարավորությունների համակցության պատճառով: Հարկերից խուսափելը նույնպես, ըստ որոշ տեղեկությունների, խթան է եղել կրիպտոարժութային ակտիվների օգտագործման համար»,- ԱՄՀ փորձագետների կարծիքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։«Միջազգային պատժամիջոցների ներկայիս սահմանումը եւ կապիտալի շարժի նկատմամբ լայնամասշտաբ վերահսկողությունը կարող են ամրապնդել այս միտումը»,- նշել են վերլուծաբանները: Tweet Դիտում՝ 3451