Աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը շուտով ժամանելու է Հայաստան՝ կենդանի հնչողությամբ համերգով։ Միջոցառումը տեղի կունենա 2022թ․ հուլիսի 1-ին Երեւանի Հրազդան մարզադաշտում՝ «Հայա» փառատոնի շրջանակներում։ Սպասված համերգի տոմսերի վաճառքի գործընկերն է Telcell-ը՝ իր Telcell Wallet հավելվածով։ Տոմսերը գնելու համար ընդամենը անհրաժեշտ է ներբեռնել/բացել Telcell Wallet հավելվածը, կցել բանկային քարտ եւ հավելվածի «Միջոցառումներ» բաժնից գնել նախընտրելի տոմսը։ Տոմսը գնելուց հետո ձեւավորված QR կոդը միջոցառման ժամանակ պետք է ներկայացնել անցակետում։ Տոմսերի արժեքներն են․ տրիբունա՝ 30 000 դրամ, պարահրապարակ՝ 50 000 դրամ։ Telcell-ն իր ավելի քան 1․5 միլիոն օգտատերերին խորհուրդ է տալիս տոմսերը ձեռք բերել Telcell Wallet-ից՝ համերգի բոլոր մանրամասներին առաջինը տեղեկանալու համար։ «Անչափ ոգեւորված ենք նման համագործակցությամբ։ Սա երաժշտասերների համար մեծ տոն է, որին սիրով աջակցում է Telcell-ը՝ ընկերության 15-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Խոստանում ենք, որ նման հաճելի նորություններ այս տարի շատ են լինելու։ Մենք ստեղծել ենք միջոցառումների տոմսերն արագ ու հեշտ վաճառելու եւ գնելու ամենահարմար հարթակը»,- նշել է Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը։ Telcell Wallet-ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ եւ շատ ավելին։ Tweet Դիտում՝ 8266