ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ 2022թ․ ապրիլի համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես՝ 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում`ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ եւ դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%: Tweet Դիտում՝ 1424