2022թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.6%-ով, իսկ 2022թ. մարտը 2021թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 6.7%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 3.1%-ով, շինարարության ծավալը՝ 6.2%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 5.4%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 22.2%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 16.7%-ով:Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 7.8% եւ 11.3%-ով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 38.5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 26.9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 45.6%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 2936