Պետբյուջեի հարկային եկամուտների ավելի քան 25% աճ՝ 2022-ի 1-ին եռամսյակում

19.04.2022 | 18:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000 խոշոր հարկատուներ #«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարած հարկերի ծավալը 2022թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.7%-ով՝ կազմելով 327.07 մլրդ դրամ նախորդ ժամանակահատվածի 260.17 մլրդ դրամի փոխարեն:

Խոշորագույն հարկատուների ցանկը 2022թ. առաջին եռամսյակի տվյալներով գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ընկերության վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 35.45 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 262.8%-ով (անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է վճարել 9.77 մլրդ դրամ՝ ցանկում լինելով երրորդը):

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Ընկերությունը հունվար-մարտ ամիսներին վճարել է 20.08 մլրդ դրամի հարկ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7.4%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամ՝ զբաղեցնելով առաջին տեղը):

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը ՀՀ պաշտպանության նախարարություն-ն է՝ 8.63 մլրդ դրամ հարկերի ծավալով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է երկրորդը, այժմ գերատեսչության վճարած հարկերը նվազել են 42.7%-ով:

Չորրորդը «Գրանդ Տոբակո» ընկերությունն է (նախորդ տարի զբաղեցրել է 7-րդ տեղը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 7.87 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.14 մլրդ դրամի դիմաց (աճը կազմել է 150.6%):

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որը 2022թ. հունվար-մարտի տվյալներով վճարել է 5.87 մլրդ դրամի հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 41.8%-ով (հարկատուների ցանկում ընկերությունը 4-րդից դարձել է 5-րդը):

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝

«Ֆլեշ»-ը՝ 3.85 մլրդ դրամ (աճ՝ 25.5%),

«Թեղուտ»-ը՝ 3.83 մլրդ դրամ (աճ՝ 143.2%),

«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը՝ 3.6 մլրդ դրամ (աճ՝ 427.8%),

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3.49 մլրդ դրամ (աճ` 465.8%),

«Սոֆթ կոնստրակտ»-ը՝ 3.15 մլրդ դրամ (աճ՝ 134%),

Աննա Այվազյան
Դիտում՝ 2618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW