Վրաստանը Ռուսաստանին գազի դիմաց շարունակում է վճարել դոլարով
15.04.2022 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունում։
«Մենք շարունակում ենք գազի դիմաց վճարել ռուսաստանյան կողմին պայմանագրում նշված պայմաններով։ Այսինքն՝ դոլարով։ Այս ուղղությամբ փոփոխություններ չկան»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Վրաստանը բնական գազի իր կարիքները բավարարում է հիմնականում ներմուծման միջոցով։ Գրեթե ողջ անհրաժեշտ ծավալը երկիրը ստանում է Ադրբեջանից եւ միայն մի փոքր մասը՝ Ռուսաստանից։
«Ադրբեջանի և Ռուսաստանի հետ պայմանագրերը առևտրային գաղտնիք են։ Forbes Georgia-ի տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանը ներմուծել է 425 միլիոն խորանարդ մետր ռուսաստանյան գազ, որը կազմում է գնված կապույտ վառելիքի ընդհանուր ծավալի 15%-ը։ Մինչեւ 2017 թվականը Վրաստանը ստանում էր մատակարարվող հումքի ընդհանուր ծավալի 10%-ը՝ որպես Հայաստան ռուսաստանյան գազի տարանցման վճար։ 2017 թվականից ՌԴ-ն այդ տարանցման համար Վրաստանին վճարում է գումարով և մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն գումարով»,- գրում է ՏԱՍՍ-ը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: