Պուտինը ՌԴ նավթագազային ոլորտի երեք ռազմավարական խնդիր է առանձնացրել
14.04.2022 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /


Առաջին խնդիրը՝ ներքին շուկան էներգառեսուրսներով կայուն մատակարարման ապահովումն է եւ ներքին սպառողների համար մատակարարումների ավելացումը։ «Ներքին պահանջարկը խթանելու համար անհրաժեշտ է հասնել գների նվազեցման, որտեղ հնարավոր է»,- ասել է Պուտինը։
Երկրորդ խնդիրը՝ արտահանման դիվերսիֆիկացումն է։ Նախագահի խոսքով՝ պետք է ելնել նրանից, որ ապագայում արեւմտյան ուղղությամբ էներգառեսուրսների մատակարարումները կնվազեն, ուստի անհրաժեշտ է «ամրապնդել վերջին տարիների միտումը՝ վերաթիրախավորել արտահանումը դեպի հարավային եւ արեւելյան արագ աճող շուկաներ»: Այդ կապակցությամբ նա հանձնարարել է մոտ ապագայում որոշել ենթակառուցվածքային առանցքային օբյեկտները եւ սկսել դրանց կառուցումը։
Երրորդ նպատակն, ըստ Պուտինի, նավթի եւ գազի խորը վերամշակման զարգացումն է։ Անհրաժեշտ է «լրացուցիչ աջակցություն ցուցաբերել այն նախագծերին, որոնք գտնվում են ներդրումային փուլում եւ գործարկել դրանք»։ Ինչպես նշել է նախագահը, հատուկ ուշադրություն է պահանջում նավթի եւ գազի արդյունահանման համար սարքավորումների ներմուծման փոխարինման հարցը՝ ինչպես գործող, այնպես էլ նոր հանքավայրերի համար, այդ թվում՝ Արկտիկայում։
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Պուտինը նաեւ ասել է, որ «խափանումներ են նկատվում ռուսաստանյան էներգառեսուրսների արտահանման համար վճարումների հարցում, ոչ բարեկամական երկրների բանկերն ուշացնում են վճարումների փոխանցումը»։
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: