Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբերի 22-ից “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” կգործարկի իր “ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ” առեւտրա-տեղեկատվական բազմաֆունկցիոնալ## համակարգը:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են բանկի մամլո ծառայությունում, ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները եւ բանկի հաճախորդները, “ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ” համակարգին միանալով համակարգչով կամ բջջային հեռախոսով, հնարավորություն կունենան իրենց հաշվի մնացորդի սահմաններում իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի ցանկացած գործառնություն “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” կողմից սահմանված գնանշումների հիման վրա:“ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ”-ը գործիք է` նախատեսված բանկի ծրագրային ապահովմամբ էլեկտրոնային փաստաթղթերի ձեւավորման եւ փոխանակման համար, որոնք կապահովեն հաճախորդի եւ բանկի միջեւ փոխարկային արժութային գործարքների կնքումը: “ԱՐԱՐԱՏ-ԴԻԼԻՆԳ”-ը իր բոլոր հաճախորդներին կառաջարկի մրցակցային փոխարժեքներ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի ծանոթանալ ֆինանսական նորությունների, էլեկտրոնային գործիքների միջոցով աշխատել համակարգին միացած այլ հաճախորդների հետ”,- հայտնել են բանկի մամլո ծառայությունում: :Մինչեւ հոկտեմբերի 31-ը համակարգին միանալու ցանկություն հայտնած հաճախորդներին բանկն այն կտրամադրի անվճար: Tweet Դիտում՝ 6432