AMX-ը հնչեցրել է բորսայական զանգը հանուն կայունության սկզբունքների

08.04.2022 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի ֆոնդային բորսա #AMX
Երրորդ տարին անընդմեջ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսան իրականացնում է միջոցառում, որն այս տարի կազմակերպվել է «Կայունության սկզբունքները բիզնեսում» թեմայով։

Նախաձեռնության նպատակն է սահմանել կայունության սկզբունքները աշխատավայրերում, այդ թվում նպաստել կանանց հզորացման սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ 2022 թվականին նախաձեռնությանը մասնակցել է 118 ֆոնդային բորսա ամբողջ աշխարհում։

Այս տարի միջոցառումը կազմակերպվեց առցանց ձեւաչափով, որին մասնակցում էին Melante ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաթեն Խոշոյանը, Safe You հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանը, Bnatur ընկերության հիմնադիր Արփինե Բարսեղյանը, Doping Creative Agency-ի հիմնադիր Հայկ Սիմոնյանը։

«Բանախոսներն իրենց կազմակերպությունների արտադրանքով եւ ծառայություններով ներդնում են կայունության սկզբունքները եւ հանդիսանում են որպես հայաստանյան բիզնես միջավայրում որակ ստեղծող եւ մյուսներին իրենց օրինակով ոգեշնչող ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքը հնչեցրին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Մովսիսյանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Նատալյա Հարությունյանը։
Դիտում՝ 8088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW