Երեւան /Մեդիամաքս/. Մոտակա ժամանակներս “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կազդարարի բջջային եւ ֆիքսված հեռախոսակապերի## զուգակցման (կոնվերգենցիայի) առաջին քայլի մասին:Այդ մասին այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին: Նրա խոսքերով, որոշ խոշոր ընկերություններ փորձնական եղանակով արդեն օգտվում են “ԱրմենՏելի” կոնվերգենտ ծառայություններից: Կոնվերգենտ լուծումների լիարժեք գործարկումը Beeline-ը ծրագրում է 2009 թվականին: Նեյչո Վելիչկովը տեղեկացրել է, որ մինչեւ 2008-ի տարեվերջ Հայաստանի քաղաքային հեռախոսակապի թվայնացումը կկազմի 72.8 տոկոս: 2008 թվականի առաջին կիսամյակում Beeline-ը ֆիքսված հեռախոսակապի զարգացման համար ներդրել է $35,6 մլն: Tweet Դիտում՝ 5934