ԱրարատԲանկը ճանաչվել է Ria Money Transfer–ի «Տարվա գործընկեր»

31.03.2022 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Ria Money Transfer #մրցանակ
ԱրարատԲանկը Ria Money Transfer համակարգի կողմից հերթական անգամ արժանացել է 2021թ․ «Տարվա գործընկեր» մրցանակին։  

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Ուրախ ենք, որ այս տարի եւս Ria Money Transfer համակարգի կողմից արժանցել ենք «Տարվա գործընկեր» մրցանակին, ինչը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում կփորձենք պահպանել մեր դիրքերն ու ապահովել ցուցանիշների կայուն աճ»,- ասել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Բանկում հիշեցրել են, որ Ria Money Transfer համակարգը բավականին  մեծ աշխարհագրական ծածկույթ ունի՝ ընդգրկելով ավելի քան 160 երկիր։
Դիտում՝ 10837

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW