ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից (ՀՓՄ) $200,000-ի չափով դրամաշնորհ կստանա: Համաշխարհային փոստային միության ծառայության որակի բարձրացման ֆոնդի կողմից վերոնշյալ գումարը կհատկացվի ՀայՓոստին 20 նոր էլէկտրոմոտոցիկլետ ձեռք բերելու համար։Դեռեւս 2021 թվականի նոյեմբերին ՀայՓոստ ընկերությունը ՀՓՄ որակի բարձրացման ֆոնդին էր ներկայացրել ծրագիր, ըստ որի, ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Էլեկտրոմոտոցիկլներ՝ նոր սուրհանդակային ծառայությունը մեկնարկելու նպատակով։ Սույն թվականի մարտի 15-ին որակի բարձրացման ֆոնդի խորհուրդը հավանություն է տվել ՀայՓոստ ընկերության ներկայացրած ծրագրին, ըստ որի ՀայՓոստին տվյալ ծրագրի շրջանակում հատկացնելու է $200,000։ ՀայՓոստ ընկերությունը միանում է նաեւ ՀՓՄ կողմից առաջարկվող «զրո արտանետում» եւ «կանաչ միջավայր» ծրագրերին, ըստ որի փոստային օպերատորներին խորհուրդ է տրվում սեփական գործունեության ծավալման համար օգտագործել մեքենաներ, որոնք աշխատում են էլեկտրական սնուցմամբ։ Տվյալ ծրագրի իրականացումը թույլ կտա պակասեցնել արտանետումների քանակը, որը այս պահին հանդիսանում է համաշխարհային խնդիրներից մեկը։ «Շատ ուրախալի է, որ ՀայՓոստը կարողացավ շահել այս կարեւոր դրամաշնորհը: Էլեկտրոմոտոցիկլների ձեռքբերմամբ ՀայՓոստը իր համագործակցության պատրաստակամությունն է հայտնում համաշխարհային տենդենցներին մասնակցելու համար: Միաժամանակ ՀայՓոստը կկարողանա գործարկել նոր, անհրաժեշտ սուրհանդակային ծառայությունը, որը սպասված է մեր հաճախորդների կողմից»,- ասել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:Տվյալ էլեկրոմոտոցիկլետները նախատեսվում է ներմուծել 2022թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, իսկ սուրհանդակային ծառայությունը մեկնարկել 2-րդ եռամսյակի վերջ։ Tweet Դիտում՝ 1487